«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

«Դուխով գնացեք առաջ»

«Դուխով գնացեք առաջ»
14.04.2017 | 10:21

Վարչապետ Կարեն Կարապետյանը գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի առաջ կանաչ լույս վառեց։ «Նախարարությունը համարձակ բարեփոխումներ է սկսել։ Մենք ամեն ինչում աջակցելու ենք, դուխով գնացեք առաջ»,- գործադիրի երեկվա նիստում ասաց վարչապետը, երբ նախարարն առաջարկեց լուծարել մի քանի անարդյունավետ ՓԲԸ-ներ։ Սա միակ առաջարկը չէր գյուղնախարարի «զամբյուղում»։

Կառավարությունը հաստատեց նաև գյուղատնտեսական կոոպերատիվների աջակցման ծրագիրը։ «Գյուղացու աչքերը պետք է սկսեն փայլել»,- այսպիսին էր Կարեն Կարապետյանի պահանջը գյուղնախարարից։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3072

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ